top of page

Սամբոյի Եվրոպայի առաջնությունից հեռացվել և որակազրկվել է ադրբեջանական թիմը

  • May 29, 2021
  • 1 min read


Ադրբեջանի թիմը ոչ մարզական վարքի համար որակազրկվել և հեռացվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունից, հաղորդում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կայքը։ Ադրբեջանցի սամբիստների բոլոր արդյունքները չեղարկվել են։


Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել ադրբեջանցիների մասնակցությամբ։


«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին Ռուսաստանի ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքշուկ ու անկարգություն: Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»,- Միքայել Հայրապետյանի խոսքը փոխանցում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page