Սա մեկ անձի իշխանություն է և այդ մեկ անձի վզից կախվելու է ժանգոտ կողպեք․Աղվան Վարդանյան
- Oct 15, 2021
- 1 min read

Հանրահայտ իրողություն է, երբ վախկոտ, թույլ մարդը իշխանություն է ստանում, տիրապետում ուժային լծակների, նա դառնում է հասարակության համար վտանգավոր։ Այս մասին այսօր «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Նման դեպքերում հասարակությունը պաշտպանվելու քիչ միջոցներ ունի, հիմնականում իրվական համակարգն է»,– նշեց նա։
Վարդանյանի խոսքով՝ այս իշխանության կողմից իրականացվում է մամուլի դեմ արշավ։ Նա հայտնեց, որ «Հայաստան» դաշինքն իր նախաձեռնությամբ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել և շրջանառության մեջ դրել վիրավորանքի քրեականացման օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծ՝ հիմնավորելով, որ այս օրենքը և՛ հակասահմանադրական է, և՛ հակասում է Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիային։
Պատգամավորը նկատեց, որ միջազգային կառույցների, Հայաստանում գրանցված կազմակերպությունների արձագանքն այս խնդրին «աներևակայելի անամոթ» է և դա արձանագրվելու է։
«Այս իշխանությունը մեկ անձի իշխանություն է և ցանկացած քայլ կատարվում է մեկ անձի հրահանգով, բայց խորապես համոզված եմ, որ այդ մարդու վզից, զրահաբաճկոնից վերև կախվելու է ժանգոտ կողպեք, նման մի մրցանակ կար ժամանակին, իսկ ճակատին դաջվելու է նաև «մամուլի թշնամի» դրոշմը»,–հավելեց նա։
Comments