Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը, ես ո՛չ նման պատգամավորի, ո՛չ էլ դերասանի չեմ ճանաչում․ Սամսոն Ստեփանյան
Jul 23, 2021
1 min read

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը ԿԳՄՍ նախարարության դիմաց թատրոնների միավորման դեմ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ Հրաչյա Հակոբյան անուն-ազգանվամբ պատգամավորի կամ դերասանի չի ճանաչում։ Նա այդ կերպ արձագանքեց ԱԺ իմքայլական պատգամավոր, նույն թատրոնի նախկին դերաասան Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե Կամերայինը մեռած թատրոն է։
«Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը, ես ո՛չ նման պատգամվորի, ո՛չ էլ դերասանի չեմ ճանաչում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում























Comments