4-5 շրջան ուժով վերցրել են, դու կամավոր 3-ը հանձնել ես, հիմա ուզում ես՝ 2-ը վերադարձնե՞ն․ Բաբայան

Խնդիրն այն է, որ Ղարաբաղի հարցում Ադրբեջանն էր մեզանից հող ուզում, հիմա մենք ենք իրենցից հող ուզում, որպեսզի Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը վերականգնվի․ փախստականների վերադարձ, միջանցք և Ղարաբաղի խնդրի, կարգավիճակի վերջնական լուծում։ Այս մասին «Մերոնք»-ի եթերում ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Այն ժամանակ Ադրբեջանն ասում էր՝ մինչև հողերը չտաք, ոչ մի բան չի լինի, հիմա մենք ենք ասում՝ մինչև հողերը չտաք, ոչ մի բան չի լինի․ ոչինչ չի փոխվել․․․Հիմա պատերազմ է եղել, և 4-5 շրջանն իրենք ուժով վերցրել են, հետո դու կամավոր երեքը հանձնել ես, իսկ հիմա նորից ուզում ես երկուսը վերադարձնե՞լ, վերականգնել Ղարաբաղի 4400 քմ տարածքը՝ միջանցքով, որպեզի փախստականները վերադառնան, իսկ Ադրբեջանն ասում է՝ ոչ։ Այսինքն՝ Ադրբեջանը խնդիր է դրել նույն կերպ վարվել, ինչպես մենք, երբ ասում էինք՝ մի թիզ հող չենք տա, նույնը հիմա իրենք են ասում։ Մեր խնդիրն է միջազգային հանրությանը ցույց տալ, որ մյուս կողմից սկսեն, այնտեղից սկսեն։ Որևէ բան չի փոխվել, տեքստը նույն ձև մնում է»,-նշել է Բաբայանը։
Մանրամասն՝ տեսանյութում























Comments