top of page

Փաշինյանը սպառնացել է Սամվել Կարապետյանին․ Գաբրիելիանով

  • Jun 18, 2021
  • 1 min read

ree

Արամ Գաբրիելիանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․


«Փաշինյանի շրջապատից հաղորդում են, որ նա վատ հոգեբանական վիճակում է։ Երեկվա հավաքը հոգեբանորեն ջախջախեց նրան։ Իմ քայլը տատանումների մեջ է։


Ցանկացած միջոցով ցանկանում են կոմպրոմատներ ձեռք բերել Քոչարյանի դեմ։ Որպես միջնորդ հանդես էր գալիս Ռուբեն Գրիգորյանը։ Նա հայտնի մոսկվայաբնակ բիզնեսմեն է, ով ֆինանսավորել է Баграмян 26-ը, լիզել է Փաշինյանի ոտքերը և ժամանել է Հայաստան՝ Քոչարյանի հետ հանդիպելու նպատակով։


Գրիգորյանի գաղափարը նրանում էր, որ Քոչարյանը լինի վարչապետ, իսկ Փաշինյանը արտաքին քաղաքականության հարցերով փոխվարչապետ։ Ռուբեն Գրիգորյանին Քոչարյանի շտաբից ճանապարհեցին սիրալիր, բայց վճռական։ Երեկ ամբողջ երեկո փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը փորձել է Քոչարյանի մարդկանց համոզել, որ Քոչարյանի շտաբի երկու անդամներին ձերբակալել է Փաշինյանը։ Ղազարյանը բաց ասում է, որ ոստիկանությունը որոշ մարզերում դուրս է եկել վերահսկողությունից։


Փաշինյանի ընտանիքում սկանդալներն անպակաս են։ Արարատ Միրզոյանի կինը հայտնել է Աննա Հակոբյանին, որ նրա սեքսուալ կյանքը կդառնա թավշյա հեղափոխության ավարտը։


Վերջին լուրը, որ Փաշինյանը երեկ իմացավ, որ Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ Սամվել Կարապետյանը Փաշինյանի մարդկանց ուղարկեց յոթ սար այն կողմ և աջակցեց Քոչարյանին։ Փաշինյանի սպառնալիքները, որ Սամվել Կարապետյանը Ինտերպոլի կողմից կհայտնվի հետախուզման մեջ, էլ ավելի զվարճացրին մեծահարուստին։


Հետևեք լուրերին, ամեն ինչ արագ է փոխվում»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page