top of page

Բերման է ենթարկվել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու. Դավիթ Սանասարյան

Jun 20, 2021
1 min read

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո, 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը:


Նա նաև նշել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները, մոտենալով Մարտիրոսյանին, հարցրել են, թե արդյոք Նարինե Մարտիրոսյա՞նն է, և դրական պատասխան ստանալուց հետո բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:


«Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար: Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը: Հանցագործներին թողել՝ քաղաքակիրթ քաղաքացիներին ու թեկնածուներին եք բերման ենթարկում»,- գրել է նա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page