Եթե ճանապարհները բացվեն, երթուղին կանցնի Նախիջևանով, Մեղրիով և, հնարավոր է, նաև Իջևանով․ Սանոսյան
- Aug 12, 2021
- 1 min read
Եթե խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին, ապա չենք կարող չխոսել ենթակառուցվածքների ստեղծման մասին։ Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ երկաթուղու նախկին ցանցը կա, հիմա, ենթադրաբար, նույն ուղղություններով այն կընթանա։
«Նախիջևանով ու Մեղրիով է անցնելու երկաթուղին, կարծում եմ, նաև Իջևանով։ Տնտեսապես ձեռնտու կլինի այդ ուղղությունները շահագործելը»,- ասաց նա։


























Comments