top of page

Անհետ կորած զինվորը գտնվել է. Սանոսյան

  • Jul 28, 2021
  • 1 min read


Անհետ կորած զինծառայողը վիրավոր վիճակում հայտնաբերվել է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Զինծառայողը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին Mediahub-ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։


Սանոսյանը նշեց, որ այս պահին Գեղարքունիքում իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան։


Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր՝ այդ թվում անհետ կորած զինծառայողը, որը հայտնաբերվել է։


Զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page