Երեք զոհ, երեք վիրավոր և մեկ անհետ կորած ունենք․ Գեղարքունիքի մարզպետ
Կեսգիշերին սկսված հրետակոծության հետևանքով ունենք 3 զոհ, 3 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում և 1 անհետ կորած: Իրավիճակը մնում է լարված։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա նշել է, որ պատերազմից հետո եղած նոր բնագծի ամբողջ երկայնքով հակառակորդը կրակում է։ Միևնույն ժամանակ, ըստ Սանոսյանի, անկանոն կրակ է եղել նաև բնակավայրերի ուղղությամբ։
Վաղ առավոտից MediaHub.am-ը ևս փորձել է կապ հաստատել Գնել Սանոսյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանում զանգերին։
Comments