top of page

«Մատանիների տիրակալը» սերիալն ամենաթանկն է դառնալու պատմության մեջ

Apr 17, 2021
1 min read

Ջոն Տոլկիենի «Մատանիների տիրակալը» գրքերի վրա հիմնված ֆենթեզի-սերիալի առաջին սեզոնը ամերիկյան Amazon Studios ընկերության համար կարժենա 465 մլն դոլար, գրում է Hollywood Reporter-ը:

Ավելի վաղ շոուի մի քանի եթերաշրջանների ստեղծման համար նախատեսվում էր 500 մլն դոլար ծախսել։

Նոր Զելանդիայի տնտեսական զարգացման եւ զբոսաշրջության նախարար Ստյուարտ Նեշը հաստատել է, որ Amazon-ը մտադիր է ծախսել $ 465 մլն:

«Ֆանտաստիկա է, դա իսկապես այդպես է... դա կլինի երբեւէ ստեղծված ամենախոշոր հեռուստասերիալը», - ասել է նա:

Այս թվերը հրապարակվել են նաեւ Նոր Զելանդիայի կառավարության պաշտոնական տեղեկատվության մասին օրենքի շրջանակներում: Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ ստուդիան պատրաստվում է Նոր Զելանդիայում նկարահանել սերիալի հինգ եթերաշրջան։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page