Խոնարհված ծաղիկներ, ղողանջող զանգեր․ բարձրաստիճան պաշտոնյաները Սարդարապատի հուշահամալիրում են
May 28, 2021
1 min read

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում մասնակցել են Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը։
Նրանք ծաղիկներ խոնարհեցին Սարդարապատի ճակատամարտում զոհված մարտիկների հիշատին, ապա հնչեց ՀՀ օրհներգը, որին հաջորդեց զանգերի ղողանջը։
Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց 1918 թվականի մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը․ այդ օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:
Aa























Comments