top of page

Ավստրալիան ծածկվել է խոշոր սարդոստայններով. BBC

Jun 17, 2021
1 min read

Ավստրալիայում ջրհեղեղից տուժած մի քանի քաղաքների մոտ առաջացել են խոշոր սարդոստայններ: Այդ մասին հայտնում է BBC-ն:


Գիպսլենդի շրջանի բնակիչների խոսքերով՝ սարդոստայնը հայտնվել է երկար օրերի անձրևներից հետո: Մի տարածաշրջանում ցանցը ձգվել է ճանապարհի երկայնքով ավելի քան մեկ կիլոմետր:


Մասնագետներն ասում են, որ սարդոստայնը ստեղծվել է սարդերի գոյատևման բնազդի պատճառով. նրանք դրանք հյուսել են, որպեսզի բարձրանան երկրի մակարդակից բարձր:


«Հողի վրա ապրող սարդերը պետք է շատ արագ բարձրանան: Մետաքսի թելերը կպչում են բույսերին և այդպես նրանք կարող են փրկվել», – ասել է Վիկտորիայի թանգարանի միջատներին ուսումնասիրող բաժանմունքի ավագ աշխատող Քեն Ուոքերը:


Սարդերը ստեղծել են սարդոստայններից մեծ «սավաններ», որոնք ծածկել են Սեյլ և Լոնգֆորդ քաղաքների միջև գտնվող հեղեղված տարածքները:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page