top of page

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

  • Aug 28, 2021
  • 1 min read


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 28-ին ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:


ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում մասնավորապես ասված է.

«Ընդունեք իմ խորին ցավակցությունը Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների և փրկարարների մահվան: Անկասկած, նրանց սխրանքը հերոսության և զինվորականի ծառայողական պարտականությանը հավատարմության արժանի օրինակ է»:


Նախագահ Սարգսյանն իր ցավակցության ու կարեկցանքի խոսքերն է փոխանցել զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում, իսկ Ղազախստանի եղբայրական ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page