top of page

Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի․ Սասուն Միքայելյան

Sep 21, 2021
1 min read

Այսօր մենք այնքան ուժեղ չենք, որ զենքով կարողանանք պայքարել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է «սուսուփուս» համաձայնենք թշնամու պայմաններին։ Այդ մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։


Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վազգեն Սարգսյանի վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը՝ կապված սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ, Սասուն Միքայելյանն ասաց, որ Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր է մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի։


Շաբաթներ առաջ ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Վազգեն Սարգսյանին շատ լավ հիշում է, նա շատ լավ բաներ է արել, բայց մի մեծ սխալ է թույլ տվել, որը պետք է չաներ, քանի որ ուժային համակարգը քաղաքական որոշում կայացնելու իրավունք չունի:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page