top of page

«Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում վրաերթի հետևանքով պատանի հեծանվորդ է մահացել

May 19, 2021
1 min read


Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 18-ին՝ ժամը 17:58-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ ЗИЛ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Գ., ծնված 1962 թ․) վրաերթի է ենթարկել Ս. Հ.-ին (ծնված 2007 թ․)․ վերջինս հեծանիվով է եղել։


Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page