top of page

Մենք պիտի այսօր խելոք լինենք, համախմբենք մեր ժողովրդին. Սասուն Միքայելյան

  • May 14, 2021
  • 1 min read



«Ես անկեղծ ասած չեմ հասկանում՝ ինչի ենք հավաքվել այստեղ: Հա հասկացա՝ կարող ենք դիմել միջազգային հանրությանը, ոտնձգություններ են ՀՀ պետական սահմանին և նման որոշակի բաներ: Ես ուզում եմ ասել՝ կուրծք են ծեծում Ամերիկայի, Եվրոպայի համար, բայց ես մի բան կասեմ՝ ես հայամետ եմ, իսկ պատերազմի ժամանակ 3 անգամ հրադադար է եղել, և եթե այդ պետություններից մեկը ցանկանար, որ պատերազմը կանգնի, ապա այն կկանգներ»,- այսօր ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց իմքայլական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:


Նրա խոսքով, պետությանը այսօր անհրաժեշտ է ներքին կայունություն և համախմբվածություն։


«Մենք այսօր ասում ենք՝ թուրքը եկել հասել է Սյունիք, բայց հելել ենք ու իրար ենք քննադատում: 44֊-օրյա պատերազմում մեզ որոշակի չափով օգնել է Ռուսաստանը, և այսօր մենք մեր դիրքից ելնելով, ոչ մի իրավունք չունենք քննադատելու Ռուսաստանին, եկեք չբզբզենք, ունքի տեղը աչքն էլ հանենք»,- նշեց նա։


Նա հայտնեց` քաջատեղյակ է, թե ինչ է եղել սահմաններին: Ըստ պատգամավորի` դիրքերում ձնհալ է եղել, այսօր ադրբեջանցիներին հնարավորություն է ստեղծվել և եկել են ու նստել, իսկ գծի ուղղությամբ մարտական գործողություններ չեն ընթացել, ընդամենը եկել են ու նստել:


«Հիմա մենք պետք է խելոք լինենք և եռակողմ հանձնաժողով ստեղծվի։ Ես բացահայտ ասում եմ՝ Սյունիքում պրոբլեմ ունենք։ Կա խնդիր այսօր։ Թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ։ Մենք պիտի այսօր խելոք լինենք, համախմբենք մեր ժողովրդին, սառը գլխով դատենք, տեսնենք՝ ինչ պիտի անենք։ Կներեք, պետություն կորցնելու խնդրի առաջ ենք կանգնել, եկել ինչեր ենք խոսում»,֊ շեշտեց նա։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page