top of page

Սասուն Միքայելյանը որդու պատճառո՞վ է նեղացել. «Հրապարակ»

  • May 25, 2021
  • 1 min read


ԵԿՄ նախագահ, ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի «որոշել է չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»։


Չնայած Միքայելյանի մտերիմները փորձում են վստահեցնել, որ «կամանդիրն» այդ որոշումը հեշտ չի կայացրել՝ ընկերները տևական ժամանակ համոզում էին, որ հաղթած պատերազմի հրամանատարը պետք է դուրս գա քաղաքականությունից, սակայն իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Միքայելյանի հրաժարվելու պատճառը շատ կենցաղային է․ նա ցանկացել է իր փոխարեն ավագ որդուն՝ Մեխակին մտցնել ընտրացուցակ, սակայն մերժում է ստացել Փաշինյանի կողմից, ավելի ճիշտ՝ տեղի մասով է եղել անհամաձայնությունը։ Միքայելյանն էլ նեղացել է ու հայտարարել, որ չի առաջադրվի։


«Հրապարակ»-ի տեղեկություններով, իշխանական շրջանակներում խոսում են, որ հնարավոր է որդուն տեղավորի Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում, և ԵԿՄ-ականներն էլ դուրս կգան անհարմար վիճակից՝ հանուն Սասունի ստիպված չեն լինի Արցախը հանձնածին ձայն տալ եւ միահամուռ կաշխատեն Վազգենի եղբոր՝ Արամի համար։ Թեև նրա շանսերը բարձր չեն գնահատվում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page