top of page

Սյունիքում թուրքն ամեն պահի կարող է մարդ տանել. Սասուն Միքայելյան

Apr 29, 2021
1 min read

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր հայտարարել է,որ Սյունիքում՝ սահմաններում անհասկանալի վիճակ է տիրում, այն ամբողջությամբ բաց է։


«Ուզում եմ իմանալ, թե Սյունիքի տարածաշրջանում սահմանի անվտանգությունը ոնց եք ապահովում, եղել եմ սահմանում, այն բաց է՝ մյուս կողմում թուրքն է, այս կողմում մենք ենք։ Անհասկանալի իրավիճակ է»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Ս.Միքայելյանը՝ խոսքն ուղղելով ԱԱԾ տնօրենի տեղակալին։

«Բաց ասեմ՝ թաքցնելու բան չկա. այնտեղ ամեն պահի թուրքը կարող է մարդ տանի։ Պարզ բան է, պետք է մի հատ նման դեպք լինի՝ նոր մտածե՞նք»,- ասաց նա։

Նկատենք, որ Սյունիքի անվտանգային խնդիրների մասին բազմիցս հայտարարել են Սյունիքի համայնքապետերը, ընդդիմադիր գործիչները, ինչին ի պատասխան վարչապետի ժամանակավոր պաշտոնատար Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ պնդում էին, թե Սյունիքն անվտանգ է։

Նյութի աղբյուրը Փաստինֆո

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page