top of page

ՀՀ-ն Սասուն Միքայելյանին պետք է վճարի 9000 եվրո. ՄԻԵԴ

  • Aug 31, 2021
  • 1 min read


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին պետք է վճարի 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 3800 եվրո՝ ծախսերի դիմաց։


Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր՝ օգոստոսի 31-ին, հրապարակել է Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված հայցով որոշումը, որն առնչվում է 2008թ դեպքերից հետո նրա դեմ հարուցված քրեական գործին։

Դատարանը համարել է, որ խախտվել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածը (Հավաքների և միավորման ազատություն)։


ԵԿՄ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման եւ 3 տարուց ավելի անցկացրել բանտում։ Նա համաներմամբ ազատ է արձակվել է 2011-ի մայիսին։

댓글


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page