top of page

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներում

  • Sep 8, 2021
  • 1 min read


Այսօր Երևան Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներն են եղել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թիրախում: Covid19-ի կանխարգելմանն ուղղված նորմերը հիմնականում պահպավել են, սակայն Արաբկիր վարչական շրջանի խանութներից մեկում նկատվել են խախտումներ. թե աշխատակիցները, թե հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն: Ստուգայցերը շարունակվելու են:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:



Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page