top of page

Սաուդյան Արաբիայի արքայադուստրը հրաժարվել է թուրքական ինքնաթիռ նստել

Aug 25, 2021
1 min read

Սաուդյան Արաբիայի արքայադուստր Ն․Բ․ Ահմադը հրաժարվել է նստել միջնորդ ընկերության կողմից իր համար վարձակալված ինքնաթիռը, երբ նկատել է, որ այն թուրքական է ու կրում է Թուրքիայի դրոշը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։


Սաուդիան Արաբիայի արքայադստեր այդ քայլը հարուցել է ինքնաթիռի անձնակազմի դժգոհությունը։ Կողմերի միջև վեճ է ծագել, ինչից հետո ինքնաթիռի անձնակազմը հրաժարվել է սպասարկել սաուդյան արքայադստերը ու որոշել դատարկ վերադառնալ Թուրքիա։ Միայն միջնորդների աջակցությամբ է հնարավոր եղել համոզել օդաչուներին՝ իրականացնել թռիչքը։


Ինքնաթիռը օդ է բարձրացել, բայց սրահի պատասխանատուն հրաժարվել է արքայադուստր Ահմադին հյուրասիրել ու անգամ սրահ չի մտել։ Հյուրասիրությունը ինքնաթիռի տեխնիկական աշխատակիցն է կատարել։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page