Սաղաթելյանը ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է փոխանցել Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ ՀՀ տարածք ներխուժելու մասին

Հոկտեմբերի 20-ին ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր և ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերակատարությունը: Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությանը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը` ներկայացնելով նաև հարցերի լուծման իրենց դիրքորոշումները: ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի գործում ռուսական կողմի ունեցած կարևոր դերակատարության համար: Երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցը:
Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են միջխորհրդարանական և միջկուսակցական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։























Comments