top of page

ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. «Ժողովուրդ»

  • Jul 9, 2021
  • 1 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը սկսում է քաղաքական չորս ուժերի դիմումի դատաքննությունը, որով վերջիններս պահանջում են չեղյալ համարել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Սահմանադրական դատարան են դիմել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև «Զարթոնք» ու «Վերելք» կուսակցությունները:


«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե «Հայաստան» դաշինքը 200-էջանոց դիմումում ինչ հարցադրումներ է արել: Առաջին հերթին ընդդիմադիր ուժը բարձրացրել է հարցը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, չնայած Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել, բայց մնացել էր պաշտոնակատար: Այսինքն՝ նրանք հարց են բարձրացրել, թե որքանով է այդ հանգամանքն իրավական: Ապա դիմումում անդրադարձ կա խախտումներին և այն իրողությանը, որ արձանագրություններում ստորագրություններ չեն եղել (խոսքը 200 ստորագրության մասին է), ապա կան նաև ընտրական ցուցակների կրկնվող էջեր, որոնք բնութագրվել են որպես տեխնիկական սխալ, ապա նաև մատնանշված են դեպքեր, երբ մեկ անձը ստորագրել է մյուսի փոխարեն»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page