Հայտնի է, թե ՍԴ-ն երբ կքննի ԱԺ ընտրության արդյունքը վիճարկող դիմումները
- Jul 5, 2021
- 1 min read

Ինչպես հայտնել ենք, «Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայոց Հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը դիմումներ են ներկայացրել ՍԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար։
ՍԴ-ն որոշել է Ազգային ժողովի՝ 2021- ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված վեճի վերաբերյալ գործերը միավորել և քննել նույն նիստում:
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ միավորված գործի դատաքննությունը կսկսվի 2021 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 11.00-ին:
Comments