top of page

Սեբաստիա փողոցում Nissan Tiida-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնք տեղում մահացել են

Oct 25, 2021
1 min read


Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշութամբ առաջացրել է 2 մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page