top of page

Ընդդիմադիրների՝ համերգին չմասնակցելը քաղաքական ակցիա էր․ Սերգեյ Բագրատյան

  • Sep 22, 2021
  • 1 min read

ree

Ընդդիմադիր պատգամավորների մի մասը ներկա չէր Անկախության օրվա տոնական համերգին։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով երեկ Հանրապետության հրապարակում անցկացված գունագեղ տոնակատարությանը։


Նրա խոսքով՝ ընդդիմադիրների՝ համերգին չմասնակցելը քաղաքական ակցիա էր։


«Բայց սա մեր անկախությանը նվիրված միջոցառում էր։ Որևէ իշխանություն չի կարող իրականացնել ու չի էլ իրականացրել ակցիա մեր անկախության դեմ»,-նշեց նա։


Դիտարկմանը, թե ադրբեջանցիներն Ամարասից հեռացրել են Արցախի դրոշը, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ նրանք արտահայտում են իրենց ցանկությունը, բայց դա որևէ էական նշանակություն չունի։


Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ հաղթելու համար պարտադիր չէ պատերազմում հաղթել, ապա Սերգեյ Բագրատյանն ասաց, որ Փաշինյանն առաջարկում է բանաձև, ըստ որի՝ մեր բարեկեցությունը, մեր հզորությունը, մեր կրթական բարձր ցենզը բավարար է լինելու թշնամուն հաղթելու համար։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page