top of page

Ի՞նչ կունենայինք, եթե տեղի չունենար 2018-ի ապրիլյան հեղաշրջումը․ Սենոր Հասրաթյան




Ազգի մտածող ու գործող ներուժի միավորմամբ անցնել վճռական գործողությունների և ցանկացած (առաջին հերթին մարդկանց մտածողությունը փոխելու) ճանապարհով, որքան հնարավոր է շուտ, ապիկար ու ազգադավ այս իշխանություններից ազատագրել Երկիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:



«Չորս հարցի չորս պատասխան.


Հարց 1-ին-Ի՞նչ կունենայինք մենք, եթե Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի չունենար 2018-ի ապրիլյան հեղաշրջումը։

Պատասխան- Ամենայն հավանականությամբ կշարունակեինք պահպանել այն, ինչ ստեղծել և ունեինք մինչ այդ։


Հարց 2-րդ- Ի՞նչ ունենք մենք 2018-ի ապրիլին Հայաստանի երրորդ հանրապետությունում տեղի ունեցած իշխանազավթումից հետո։


Պատասխան- Ունենք հազարավոր զոհեր, հարյուրավոր անհայտ կորածներ ու գերիներ, ինքնիշխան Արցախի տարածքի 75 տոկոսի կորուստ, Հայաստանի ծվատված սահմաններ ու դեռևս անորոշ հեռանկար։

Հարց 3-րդ- Ի՞նչ կունենանք տեսանելի հեռանկարում, եթե Հայաստանի երրորդ հանրապետությունը շարունակեն ղեկավարել 2018-ին իշխանությունը բռնազավթած և 2020-ի հունիսին ժողովրդավարական եվրոպայի լուռ հայացքի ներքո չագուճով իշխանությունը վերագրաված նախկինները»։

Պատասխան- Առնվազն՝ մահացու անորոշություն, առավելագույնը՝ հրաժեշտ ազգային պետականությանը։

Հարց 4-րդ- Ո՞րն է փրկության տանող ելքը։


Պատասխան- Ազգի մտածող ու գործող ներուժի միավորմամբ անցնել վճռական գործողությունների և ցանկացած (առաջին հերթին մարդկանց մտածողությունը փոխելու) ճանապարհ, որքան հնարավոր է շուտ, ապիկար ու ազգադավ այս իշխանություններից ազատագրել Երկիրը»,- գրել է նա:




Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page