Ներկա իշխանությունը հայ ժողովրդի պատմության ամենաստոր պատահականությունն է. Սենոր Հասրաթյան
- Jun 9, 2021
- 1 min read

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
‹‹Եթե համբերություն ունեք, փորձեք ձեր ներվային համակարգի հաշվին մի քիչ հետևել նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխող ուժի կողմից, գրեթե բոլոր հարթակներում, դրսևորվող հռետորաբանությանը (հասցեական սպառնալիքներ, փողոցային վիրավորանքներ, վարկաբեկիչ արտահայտություններ պետության նախկին ղեկավարների հասցեին, էժանագին մանիպուլիացիաներ պետական ռեսուրսների չարաշահման միջոցով և այլն) և վերջնականապես կհամոզվեք, թե ինչու պատերազմում պարտվեցինք և, ընդհանրապես, ինչպես հասանք այս վիճակին:
Սրանք մեր ժողովրդի պատմության մեջ հայտնված ամենաստոր պատահականություններն են, որոնք ոչ միայն չեն գիտակցում, թե ինչ են արել սեփական ժողովրդի հետ առ այսօր, այլ այս ամեն եղածից հետո, խաղալով նրա ‹‹հավատավոր›› շերտի զգացմունքներով, համառորեն շարունակում են երկիրը տանել դեպի անկումներով հղի անորոշություն: Սրանց մերժելը պայքար է գոյության համար, հակառակ դեպքում մերժվելու է հայ ժողովրդի ինքնությունն ու նրա ստեղծած երեսունամյա պետականությունը››:


























Comments