top of page

Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 20 տարի անց ճանաչել են 2 զոհի ինքնությունը

Sep 8, 2021
1 min read

Նյու Յորքում սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առևտրային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից 20 տարի անց ճանաչել են երկու զոհի ինքնությունը. հաղորդում է Lenta.ru-ն։


«Դորոթի Մորգանը Հեմփսթեդից 1 646-րդ զոհն է։ Տղամարդը, որի անունը չի նշվում ընտանիքի խնդրանքով, 1 647-րդ զոհն է», - նշվում է հաղորդագրության մեջ։


Այս պահին 2 753 զոհից 1 106-ի ինքնությունն այդպես էլ չի պարզվել։


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն կգաղտնազերծի հետաքննության առանձին նյութեր, որոնք կապ ունեն 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page