top of page

Սերբիայի նախագահը Կոսովոյում իրավիճակի պատճառով ԱԽ արտահերթ նիստ է հրավիրել

Sep 20, 2021
1 min read

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել Կոսովոյում և Մետոհիայում իրավիճակի սրման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Večernje novosti-ն:


Ըստ թերթի՝ նիստը տեղի կունենա երեքշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին: Հաղորդվում է, որ Անվտանգության խորհրդի նիստի թեման կդառնա իրավիճակի սրումը Սերբիայի ինքնավար շրջանում և Բրյուսելի պայմանավորվածությունների չկատարումը Պրիշտինայի կողմից:


Ավելի վաղ Կոսովոյի ոստիկանության հատուկ ջոկատայինները գրավել էին Յարինե և Բրնյակ անցումները Կենտրոնական Սերբիայի հետ վարչական գծում, որտեղ կենտրոնացված էր մոտ 20 հատուկ ավտոմեքենա, որից 10-ը՝ զրահապատ : Միևնույն ժամանակ, սերբերը, վրդովված կոսովցիների գործողություններից, ավելի քան 400 տրանսպորտային միջոցով շարժվել են դեպի անցումներ: Ներկայում մոտ 300 տրանսպորտային միջոց արգելափակել են Յարինեի անցումը, իսկ ավելի քան 100 ավտոմեքենա՝ Բրնյակի անցումը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page