Հոգեկան առողջության ազգային կենտրոնում հրդեհ է բռնկվել․ մանրամասներ

Սերգեյ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հոկտեմբերի 24-ին,ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնաշենքերից մեկի կիսանկուղային հարկի պատուհանից նկատվել է ծխի արտահոսք։ Ինչպես պարզվել է, ծխի օջախը տեղակայված է եղել 40 ք․մ․ մակերեսով սենյակի պատուհանին հարող սահմանափակ տարածքում։
Բաց կրակի առկայություն չի արձանագրվել։ Անմիջապես, կանչվել են ԱԻՆ մասնագիտացված ստորաբաժանումներ, որոնք անմիջապես ժամանելուց հետո արագ ոչնչացրել են ծխի աղբյուրը։ Միաժամանակ, վերին հարկում ստացիոնար բուժում ստացող թվով 55 հիվանդներ դուրս են բերվել բաժանմունքից՝ հիվանդանոցի բաց տարածք, մինչև ծխի ներթափանցումը բաժանմունք։ Որևէ տուժած պացիենտ չունենք, մոտ 1 ժամ անց բոլորը վերադարձել են իրենց բաժանմունք, իսկ հիվանդանոցը անցել է բնականոն աշխատանքի։ Մենք շնորհակալ ենք ԱԻՆ աշխատակիցներին արագ արձագանքման և բարձր մասնագիտական մակարդակով իրականացված գործողությունների համար»։























Comments