top of page

«Մեր երկիրը միշտ պատրաստ է ձեռք մեկնել եղբայրական հայ ժողովրդին». Լավրով

  • May 24, 2021
  • 1 min read

ree

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կասկած չունի, որ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ոգուն համապատասխան: Այս մասին Լավրովը հայտարարել է «Аргументы и Факты»-ին տված հարցազրուցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հաջողվել է արդյոք Ռուսաստանին պահպանել ջերմ հարաբերությունները Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունում նրա համար անբարենպաստ ելքը:


«Մեր երկիրը միշտ պատրաստ է ձեռք մեկնել եղբայրական հայ ժողովրդին: Դրա վկայությունն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը ռազմական գործողությունների դադարեցմանը, գործարկել տարածաշրջանում իրադրության կարգավորման գործընթացը:


Լավրովը հայտնել է, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի իրենց հայտարարություններում, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են: Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը:


«Ռուսական աջակցությունը բարձր է գնահատվում հայ ընկերների կողմից»,- ասել է Սերգեյ Լավրովը:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page