top of page

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել լրագրող Կարմեն Դավթյանի մահվան կապակցությամբ

Aug 28, 2021
1 min read

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան կապակցությամբ, ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, որում մասնավորապես ասված է. «Ցավալի էր լսել ժամանակակից հայ լրագրության մեջ իր ուրույն տեղն ունեցող, երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում մշտապես սուր գրչով և սկզբունքայնությամբ առանձնացած` լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան մասին:

Ծանր հիվանդությունը հաղթահարելու ընթացքում անգամ Կարմենը չէր ընկճվում և իր մասնագիտական առաքելությանն ու պայքարող, հայրենասեր տեսակին հավատարիմ` գրում էր գրեթե ամեն օր, ըմբոստանում անարդարությունների և մեր պետականությանն սպառնացող երևույթների դեմ, մտահոգվում, ցավ ապրում այդ ամենի համար: Խորին ցավակցություն եմ հայտնում Կարմեն Դավթյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին: Աստված թող մխիթարություն տա նրանց և լույսի մեջ պահի Կարմենի հոգին»:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page