top of page

Եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը, ապա դու ականջիդ հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին․ Սարգսյան

Oct 1, 2021
1 min read


Պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության և աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել ու չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած ժողովրդի անեծքին։ Այդ մասին այսօր «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի ընթացքում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։


Նրա խոսքով՝ անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց և բազմահազար հայերի հայրենազրկելուց հետո այժմ այս իշխանությունները փորձում են թելադրել խաղաղասիրական օրակարգ։


«Օգտվելով առիթից՝ ուզում եմ անդրադառնալ նաև Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, որոնք նվիրված էին թե՛ ինձ, թե՛ Հայաստանին։ Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում։ Իսկ թե ինչպես էր իրեն ժամանակին պահում Իլհամ Ալիևն իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ շատ լավ հիշում, այլ նաև Մինսկի խմբի համանախագահները։ Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշի՛ր, որ թե՛ դու, թե՛ հայրդ պարտվել եք ՀՀ նախկին երեք նախագահներին՝ թե՛ ռազմի, թե՛ դիվանագիտական դաշտում»,- ասաց նա։


Ըստ Սերժ Սարգսյանի՝ Իլհամ Ալիևը շատ լավ գիտի, որ եթե չլիներ 2018 թվականի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա նա իր ականջի հետևն ավելի շուտ կտեսներ, քան Շուշին ու Հադրութը։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page