Վստահ եմ` վերջում լինելու է մեզ համար շատ թե քիչ ընդունելի տարբերակ․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
- Oct 3, 2021
- 1 min read

«Ես վստահ եմ, որ բոլոր պարագաներում վերջում լինելու է մեզ համար շատ թե քիչ ընդունելի տարբերակ»,- լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանին անընդհատ տարածքներ զիջելու վերջն ի՞նչ է լինելու, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Պատասխանելով հարցին, թե իրենք ասում են, որ պատերազմ չեն ուզում, այդ դեպքում ինչպե՞ս է լինելու՝ Սարգսյանը պատասխանեց․ «Դա չի նշանակում, որ, երբ գան մեզ մորթեն, պիտի ասենք՝ լավ, էլի, խնդրում ենք, էս երկուսին մորթեք, էս երեքին մի մորթեք։ Դա պատերազմ չէ, երբ դու պաշտպանվում ես ու կտրում ես քո ժողովրդի վրա բարձրացված սրի շարունակությունը՝ ձեռքը»։ Մանրամասները՝ տեսանյութում։
Comments