Իրար պաս տալով՝ Ալիևի հետ խաղու՞մ են․ Սերժ Սարգսյան

Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանն այսօր անդրադարձավ 15 հայ գերիների վերադարձին։
Նրա խոսքով՝ տղաներն, իրոք, դժոխքի միջով են անցել, քանի որ Բաքվի բանտերում նրանց նկատմամբ վերաբերմունքն անմարդկային է եղել։
«Այս կապիտույլանտ իշխանությունների ամենամեծ թերություններից մեկն էլ այն է, որ նրանք փակ են պահում գերիների մասին տեղեկատվությունը։ Մենք չգիտենք՝ քանի գերի ունենք»,- նշեց նա։
ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ հստակ թվեր չկան, այս իշխանությունների առաջին խնդիրը պետք է լիներ գերիների թիվը ճշտելը, բայց ութ ամսում նրանք դա չեն արել։
Սերժ Սարգսյանը հորդորեց չշահարել այդ մարդկանց անունները, քանի որ նրանք, առանց այդ էլ, դժոխքի միջով են անցել։
Նա նաև հարցրեց՝ եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն՝ իրար պաս տալով Ալիևի հետ խաղու՞մ են։























Comments