top of page

Սերժ Սարգսյանը՝ այս իշխանությունների «շանտղության» մասին

Jun 16, 2021
1 min read

Կոտայքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը ցույց է տալիս, թե պատերազմից հետո քանի անհետ կորած հայ զինծառայող կա։


Նրա խոսքով՝ դրանից ավելի խայտառակ վիճակ չի կարող լինել։


«Ամբողջ խնդիրն այն է, որ սրանք ամեն ինչ կեղծում են, առողջապահության նախարարությունը մի թիվ էր ասում զոհվածների հետ կապված, վարչապետ կոչեցյալը այլ թիվ էր ասում, հետո փորձում էին դզել-փչել, բայց չստացվեց»,- ասաց նա։


Սերժ Սարգսյանը նշեց, որ իր մոտ ունի մի փաստաթուղթ, որը խոսում է այս իշխանությունների «շանտղության» մասին։


Նրա խոսքով՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն ապրիլին հայտնել է, որ անհետ կորածների թիվը 1064 է, իսկ այդ «չմարդը», ԱԺ-ում ելույթ ունենալով, ասել է, որ անհետ կորածների թիվը 321 է։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page