top of page

Սերժ Սարգսյանը հանդես է եկել բաց բանախոսությամբ

  • Jan 15, 2022
  • 1 min read


Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում բաց բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով: Այդ մասին հայտնում են ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Քաղաքացիական կրթության դպրոցի մասնակիցներից բացի հանդիպմանը մասնակցեցին նաև ոլորտի փորձագետներ և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացով հետաքրքրված գործիչներ:


Բանախոսության ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձավ իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի կողմից տարվող դիվանագիտական ջանքերին` հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման ուղղությամբ: Մատնանշվեցին բանակցային գործընթացում արձանագրված հաջողությունները, առկա հնարավորությունները և մարտահրավերները:


Բանախոսության ավարտին երրորդ նախագահը պատասխանեց հակամարտության կարգավորման վերաբերյալ դպրոցի մասնակիցների և փորձագետների հարցերին։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page