top of page

Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով

  • Oct 22, 2021
  • 1 min read

ree

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը վարակվել է Covid-19-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թանկյանը հայտնել է «Ինստագրամի»-ի իր էջում կատարած գրառմամբ:


Երաժիշտը նշել է, որ երեք շոուից հետո Լոս Անջելես է վերադարձել գրիպանման ախտանշաններով: «Ես ապշած էի, որ դա կարող էր կորոնավիրուս լինել, քանի որ ես ոչ միայն պատվաստված եմ, այլ նաև խիստ զգույշ եմ»,-գրել է Թանկյանը:


Երաժիշտը ցավով է նշել, որ ստիպված են հետաձգել խմբի Լոս Անջելեսի ելույթները: Դրանք կկայանան 2022-ի փետրվարի 4-ին և 5-ին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page