Լավ կլինի, որ ՀՀ անվտանգության համակարգը վերականգնվի հենց Վայոց Ձորից․ Սերժ Սարգսյան
- Jun 11, 2021
- 1 min read

Մենք, միանշանակ, պետք է փաստենք, որ անվտանգային համակարգն ամբողջովին փլուզված է։ Այդ մասին այսօր Վայոց ձորում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ անվտանգային համակարգը սկսեց խարխլվել հենց Վայոց Ձորից, երբ 2018 թվականի մայիսին ադրբեջանցիներն օգտվեցին առիթից և Նախիջևանի հետ սահմանում առաջ եկան։
«Այդ ժամանակ 2500 հեկտար մեր վերահսկողությունից դուրս եկավ։ Արդյունքում ի՞նչ ունեցանք․ Երևանից մինչև Վայոց Ձոր, ճանապարհի մի քանի հատվածներ նշանառության տակ են»,- նշեց նա։
Սերժ Սարգսյանը հիշեցրեց Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած վերելակային հանդիպումը, որտեղ «Ալիևը մատի վրա ֆռացրեց այս տհասին», և սկսեց իր գործն անել։
Ըստ ՀՀ երրորդ նախագահի՝ լավ կլինի, որ անվտանգության համակարգը վերականգնվի հենց Վայոց Ձորից, որտեղից և խարխլվեց։


























Comments