top of page

Մեր հիմնական հայտարարությունը կլինի քվեարկության ավարտից անմիջապես հետո․ Սերժ Սարգսյան

  • Jun 20, 2021
  • 1 min read


ree

Ամբողջ իրավապահ համակարգը հատկապես քարոզարշավի վերջին օրերին ակնհայտ հրահանգավորումով լծված են բիրտ ուժ կիրառելուն։ Այդ մասին այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։


Նրա խոսքով՝ դաշինքի անդամների նկատմամբ անօրինական ու անհիմն խուզարկություններ են իրականացվել։


«Մենք առավոտից ուշադիր հետևում ենք իրադարձություններին, և կարծում եմ՝ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք»,- նշեց նա։


Դաշինքի հիմնական հայտարարությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, կլինի քվեարկության ավարտից անմիջապես հետո։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page