Սևանա լճում սիգի պաշարները նվազում են․ Բարդուղ Գաբրիելյան

Մենք մինչ այսօր չունենք հստակ տեսլական՝ ի՞նչ որակի ջուր ենք ցանկանում ստանալ Սևանից։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 12-ին հրավիրված ասուլիսում ասաց ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար Բարդուղ Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ եթե Սևանը դիտարկենք որպես խմելու ջրի պահեստ, ապա գործողությունները պետք է համապատասխանեցնել, իսկ եթե ձկնաբուծական նպատակ կա կամ ոռոգման ջրի համար օգտագործելու ցանկություն, ապա ձեռնարկվելիք քայլերն այլ պետք է լինեն։
«Այն պայմաններում, որում գտնվում է Հայաստանը, պետք է Սևանն օգտագործել որպես ձկնաբուծական կենտրոն, որպեսզի սննդի հարցը որոշակիորեն լուծված լինի։ Դրա համար պետք է որոշակի քանակով ձկնապաշար ունենալ և պահպանել Սևանում»,- ասաց գիտական կենտրոնի ղեկավարը։
Միևնույն ժամանակ, Բարդուղ Գաբրիելյանը նշեց, որ վերջին տարիներին Սևանա լճում սիգ ձկնատեսակի քանակը պակասել է։ 2020 թ․ Սևանա լճում սիգի արդյունագործական պաշարը կազմել է 586 տոննա, մինչդեռ 2019-ին այդ թիվը 667 տոննա էր, իսկ 2018-ին՝ 740 տոննա։
Մանրամասները՝ տեսանյութում























Comments