top of page

Սևանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել

  • May 6, 2021
  • 1 min read

2021 թվականի մայիսի 5-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել՝ ծովի մակերեւույթից գտնվելով 1900 մետր 77 սանտիմետր բարձրության վրա։


ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ»-ը հայտնում է, որ նախորդ տարվա մայիսի 5-ին Սևանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 62 սանտիմետր բարձրության վրա։


2021 թվականի հունվարից մինչեւ մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 71 միլիոն 897 հազար խորանարդ մետր ջուր։


Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի նկատելի ավելացում։

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page