top of page

Սևան քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է

  • Feb 25, 2022
  • 1 min read

ree

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 24-ի ժամը 21:25-ից Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում գազամատակարարումը դադարեցվել է:: Այս մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ դադարեցվել է Սևան քաղաքի Պռոշյան, Օրբելի, Իսահակյան, Սպանդարյան փողոցների, Կարմիր բանակի փողոցի թիվ 46, Շահումյան փողոցի թիվ 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:


Բնակիչները, լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով, կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page