top of page

Հրդեհ է բռնկվել 700 տոննա մազութ տեղափոխող Almuntazah լցանավի վրա

  • Jan 23, 2022
  • 1 min read

ree

Սև ծովում հրդեհ է բռնկվել Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող և 700 տոննա մազութ տեղափոխող Almuntazah լցանավի շարժիչային հատվածում, հայտնում է ՏԱՍՍ-ը:


Լցանավի անձնակազմը բաղկացած է Ռուսաստանի յոթ քաղաքացուց, որոնք հեռացվել են քարշակի միջոցով։ Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել։


Սև ծովում, որտեղ հրդեհ է բռնկվել լցանավի վրա, ջրի աղտոտվածության հետքեր չկան, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսմորրեչֆլոտ» ընկերության մամուլի ծառայությունում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page