top of page

Սև լճի տարածքում բանակցություններ են ընթանում, ադրբեջանական կողմը նոր հենակետ է փորձում տեղադրել

  • Nov 10, 2021
  • 1 min read

ree

Այսօր տարբեր լրատվամիջոցներ վաղ առավոտից տեղեկություններ են տարածում, որ Սև լճի տարածքում իրավիճակը կրկին լարվել է, թշնամու կողմից կուտակումներ են նկատվում։ Բացի այդ, ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև։


MediaHub.am-ի տեղեկություններով՝ այս պահին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում, որպեսզի ադրբեջանական ուժերը նախորդ օրվա ընթացքում ունեցած առաջխաղացման դիրքերից հետո նաhանջեն և նոր տեղակայած հենակետը հանեն։


MediaHub.am-ը կապ հաստատեց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի հետ։ Նա նշեց, որ տարբեր լուրեր են շրջանառվում, հստակ տեղեկատվության այս պահին չի տիրապետում, իսկ դիրքերում գտնվող զինծառայողների հետ կապ հաստատել չի հաջողվում։


Արմինե Նավոյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page