top of page

Սև լճի տարածք մոտենալու վերաբերյալ բանակցությունները վերսկսվել են․ Գորիսի փոխքաղաքապետ

  • May 14, 2021
  • 1 min read

ree

Սև լճի տարածք մոտենալու վերաբերյալ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները վերսկսվել են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։


Հիշեցնենք, որ Սև լիճ կոչվող տարածքում ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջ էին եկել և մինչ այժմ հրաժարվում են հետ գնալ։ Հայկական կողմը մայիսի 13-ին բանակցություններ էր վարում ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար։ Բանակցություններն ավարտվել էին ուշ երեկոյան, սակայն ադրբեջանական կողմը չէր վերադարձել դիրքեր։


Հովսեփյանը նշեց, որ նախորդ բանակցություններն արդյունք չէին տվել․ «Եթե թուրքը հետ չի շարժվել, ուրեմն արդյունք չի եղել»։


Փորձեցինք ճշտել նաև, թե հայկական կողմից ովքեր են մասնակցում բանակցություններին, սակայն նա նշեց, որ հստակ չի կարող ասել, պարզապես տեղյակ է, որ զինվորականներն են բանակցում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page