top of page

Սևքարում մոտ 1400 հակ անասնակեր է այրվել

  • Feb 8, 2022
  • 1 min read


Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 8-ին, ժամը 14:47-ին ահազանգ է ստացել, որ Սևքար բնակավայրի «Աղբղա» կոչվող հանդամասում այրվում են խոտի հակեր: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:56-ին, մարվել՝ 20։05-ին։


«Այրվել են կուտակած անասնակեր (մոտ 1400 հակ), անասնագոմի փայտե կառուցատարրերը (մոտ 105 քմ), հարակից քարե տնակում կենցաղային իրեր և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 18 քմ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղի ուժերով տարահանվել է 30 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page