Իշխանությունները պատրաստվում են վաճառել ԵՊՀ-ի «Սև շենքը»․ փաստաթուղթ
Jun 11, 2021
1 min read

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեն հաստատում է, որ ԵՊՀ-ի մի հատվածի օտարման հարցը քննարկման փուլում է: Խոսքը Աբովյան 52 հասցեում գտնվող, հանրությանը «Սև շենք» անունով հայտնի ԵՊՀ-ի պատմական մասնաշենքի մասին է։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ հայտարարվեց, թե իշխանությունը ուզում է վաճառել բուհերի շենքերը, դրանց տարածքում հյուրանոցներ և ժամանցի վայրեր կառուցելու համար։ Այս լուրերն իշխանական քարոզիչները շտապեցին հերքել, սակայն արդեն այսօր գործընթացը սկսվել է։ Փաստացի համալսարանն ավելի քան 2 տարի է ընտրված ռեկտոր չունի, չունի նաև հոգաբարձուների խորհուրդ։ Մայր բուհն ամբողջությամբ հայտնվել է Կառավարության խամաճիկի կարգավիճակում, իսկ կառավարական որոշումները տանում են ԵՊՀ-ի մասնաշենքերի օտարմանը։
























Comments