top of page

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել Է Սև ծովում իրավիճակի լարման մասին

Jul 25, 2021
1 min read


Սև ծովում իրավիճակը «արհեստականորեն լարվում է» արտատարածաշրջանային խաղացողների կողմից, Մոսկվան ուշադիր կհետևի Մոնտրյոյի կոնվենցիայի կատարմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերատեսչությունը մատնանշել է Թուրքիայի առանձնահատուկ դերը, որը կարող է վերահսկել նեղուցներով նավերի անցումը:

«Կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին, թե ինչպես են գործնականում իրականացվում կոնվենցիայի դրույթները, այդ թվում՝ տարանցման ժամանակ ընդհանուր առավելագույն տոննաժի սահմանափակման, ինչպես նաև Սև ծովում ոչ ափամերձ տերությունների ռազմանավերի սահմանային տոննաժի և Սևծովյան ջրատարածքում դրանց գտնվելու ժամկետների մասով»,- հայտարարել են ռուս դիվանագետները այդ փաստաթղթի ստորագրման տարեդարձի կապակցությամբ:


ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Մոսկվան Անկարայի հետ կանոնավոր երկխոսություն է վարում։ Մասնավորապես, հունիսի 30-ին Անթալիայում պայմանագրի կետերի պատշաճ կատարման հարցերը քննարկել են արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page